GUCHO
mg
    
  Armine Nahapetyan  
-10C - +20C
-70C - -50C
Եղանակի հովանավոր
TELCELL
La Fourchette (Ամիրյան փող. 18)
Քեյթրինգ



   Հավանաբար յուրաքանչյուրիս ցանկությունն է, որ իր կյանքի կարևոր իրադարձություններն անմոռանալի հուշ դառնան ոչ միայն իր, այլ նաև իր ընկերների համար: Այդ հարցում Ձեզ կօգնի “La Fourchette”-ը, որն առաջարկում է պաշտոնական և ոչ պաշտոնական, հանդիսավոր և տոնական արարողությունների կազմակերպման լայն ընտրանի և մատուցում է որակի բացառապես միջազգային չափանիշներին համապատասխանող հետևյալ ծառայությունները:

  • Ֆուրշետներ
  • Բանկետներ
  • Բացօթյա միջոցառումներ
  • Կորպորատիվ հավաքույթներ
  • Շնորհանդեսներ
  • Շվեդական սեղաններ
  • Սուրճի/թեյի ընդմիջումներ
  • Կոկտեյլ երեկութներ
  • Հարսանյաց հանդեսներ
  • Սրահների ձևավորում (փուչիկներով/ծաղիկներով)

 
“La Fourchette”

  • Պրոֆեսիոնալ մոտեցում ցանկացած խնդրին
  • Բարեկիրթ և արագաշարժ աշխատակազմ
  • Բարձրակարգ սպասարկում
  • Մրցունակ գներ

 Ֆուրշետ

 Ֆուրշետը քեյթրինգի ամենահայտնի ձևերից մեկն է:

 Այն շատ հարմար է ցանկացած տեսակի գործնական և ոչ գործնական հանդիպումների, սեմինարների, վեհաժողովների, շնորհանդեսների համար և կարելի է կազմակերպել ցանկացած վայրում, ցանկացած քանակի մարդկանց համար:

 Մեր ընկերության ճաշացանկում մեծ թիվ են կազմում այնպիսի խորտիկները, որոնք մատուցվում են փոքր չափաբաժիններով և շատ հարմար են ուտելու համար:

  Բանկետ
  Բանկետը ռեստորանային սպասարկման ամենաավանդական ձևն է: Հայաստանում մենք այն եզակի ընկերություններից մեկն ենք, որը սեփական ջանքերով կազմակերպում է բանկետներ ցանկացած թվով հյուրերի համար` միևնույն ժամանակ պահպանելով բարձր պրոֆեսիոնալիզմը:

 
 Կորպորատիվ հավաքույթ
 Կորպորատիվ հավաքույթի ժամանակ սեղաններն առանձնացված չեն ղեկավարության համար, և թոփ-մենեջերը հանգստանում է մյուս աշխատակիցների հետ` նրանց հետ կիսելով օրվա ուրախությունը:

Կորպորատիվ հավաքույթն ակտուալ է ինչպես խոշոր, այպես էլ փոքր ընկերությունների համար:

 
 Շվեդական սեղան
 Շվեդական սեղանը քեյթրինգի այն տեսակն է, որի ժամանակ ուտեստները դրված են ափսեներով, և հյուրասիրությունը կատարվում է ինքնասպասարկման եղանակով: Մեր ընկերության ճաշացանկում Ձեզ հաճելիորեն կզարմացնի տաք և սառը ուտեստների, աղանդերի և մրգերի հարուստ տեսականին:

 
 Բացօթյա միջոցառում
 Բացօթյա միջոցառումը ռեստորանային սպասարկման, թերևս, ոչ պաշտոնական ձևն է: Այն կազմակերպում են բացօթյա տարածքներում, խմբակային և կորպորատիվ քեյթրինգի համար: Մսի, ձկան և բանջարեղենի խորովածը, բարձրակարգ սպասարկումը, նրբաճաշակ դիզայնը ոչ միայն ջերմ և ուրախ կդարձնեն ձեր շփումը, այլ նաև կպարգևեն Ձեզ գեղագիտական հաճույք:

 
  Հարսանյաց հանդես
  “La Fourchette”-ը կազմակերպում է նաև հարսանեկան խնջույքներ: Բարձրակարգ և արեստավարժ խոհարարները, մատուցողներն ու դիզայներները կանեն լավագույնը, որպեսզի Ձեզ համար այդքան կարևոր օրը դառնա իսկական տոն:

Մեզ մոտ մեծ ուշադրություն են դարձնում նույնիսկ փոքր մանրուքներին:

 
 Սուրճի/թեյի ընդմիջում
 Սուրճի/թեյի ընդմիջումը փոքր ֆուրշետ է հիշեցնում: Սովորաբար մատուցվում է պաշտոնական արարողություններից առաջ, խորհրդակցությունների կամ նիստերի ընդմիջումներին, որի ընթացքում ներկաները փորձում են թարմանալ և շփվել միմյանց հետ:
 Մեր սուրճի/թեյի ընդմիջումը աչքի է ընկնում սուրճի և թեյի լայն տեսականիով, ինչպես նաև աղանդերի, թխվածքների և մրգերի նրբաճաշակ համատեղելիությամբ:

 
 Կոկտեյլ-երեկույթ
 Կոկտեյլը ֆուրշետի պարզեցված տեսակն է, որի ժամանակ չեն դրվում ավանդական սեղաններ, և մատուցողներն են մատուցում ուտեստները սկուտեղի վրա: Մեր ընկերության կազմակերպած կոկտեյլ-ընդունելությունն առանձնանում է սպասարկման բարձր որակով և հետաքրքիր ճաշացանկով:

 
  “La Fourchette”-ը երաշխավորում է`
  • թարմ ու բարձրակարգ սնունդ
  • արագ և բարեկիրթ սպասարկում
  • պրոֆեսիոնալ և ստեղծագործական մոտեցում

 
 “La Fourchette”

Ֆրանսիական նրբագեղություն

 

 

 







Հասցե:  Ամիրյան փող. 18
Հեռ.:  +(374 10) 51 83 39, 53 93 39
Բջջային հեռ.:  +(374 77) 99 99 03
URL:  www.lafourchette.am
Էլ. հասցե:   info@lafourchette.am
 
 Քվեարկություն
1 2 3 4 5
 Վարկանիշ 4401 միավոր




Վերադառնալ
govazd
USD
388 390 AMD
EURO
506.5 511.5 AMD
RUR
12.4 12.9 AMD
 
 
Քվեարկություն
Լավագույն ռեստորան 2011թ.
Մեր գյուղը
Հին Պեկին
Գենացվալե
Անկյուն
Ոսկե Պատառաքաղ

Քվեարկել

Քվեարկությունների արխիվ
 
© Copyright My Town ltd.
Բոլոր իրավունքները պաշտպանված են 2006-2012
Կայքի պատրաստումը