ՙԷյ-Ի-Ջի Սերվիս՚ ՍՊԸ Երևանի ՀՏՍԾ Զեյթուն – Նոր Նորք տեղամասի գործունեության նպատակը տեղամասի տարածքում գտնվող գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն է: Իրականացվում են կենցաղային կարիքների համար բնական գազ սպառող բնակիչների, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում գործող բաժանորդ-կազմակերպությունների և կենցաղային սպասարկում ունեցող բաժանորդ-կազմակերպությունների գազասպառման համակարգերի, այդ թվում` ծխաօդատար ուղիների տեխնիկական սպասարկման աշխատանքներ:
Տեղամասի փականագործը տարին առնվազն երկու անգամ այցելում է բաժանորդին և ստուգում գազօգտագործման ողջ համակարգի վիճակը: Փականագործը պարտավոր է նաև բնակիչ-բաժանորդի ընտանիքի չափահաս անդամների շրջանում հրահանգավորում իրականացնել ներտնային գազասպառման համակարգի օգտագործման վերաբերյալ:
Ընկերությունը կարևորվում է գազասպառող բաժանորդների բնակարաններում անվտանգության ազդանշանային սարքերի և անջատիչ կափույրների տեղադրումը: ործընթացը սկսվել է 2008 թ. դեկտեմբերին և ղեկավարվում է ՙՀայռուսգազարդ՚ ՓԲԸ կողմից: 2009 թ. նոյեմբերի դրությամբ տեղադրվել է 212748-ը: ործընթացը շարունակական է և ներառելու է գազասպառող բոլոր բաժանորդների բնակարանները:
Նպատակն է? գազազգայուն այս սարքավորումների տեղադրման միջոցով հնարավորինս նվազեցնել բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը: Տեխնիկական սպասարկման արդյունքում գազասպառման համակարգում հայտնաբերված ցանկացած թերության դեպքում ընկերության աշխատակցի կողմից տեղում կազմվում է համապատասխան արձանագրություն և բաժանորդին հնարավորություն է տրվում վերացնել թերությունը արձանագրությամբ սահմանված ժամկետում:
Տեղամասն իրականացնում է շուրջ 53766 բաժանորդների ներտնային գազասպառման համակարգերի, ինչպես նաև կենցաղային և ոչ կենցաղային գազասպառում ունեցող օբյեկտների գազասպառման համակարգերի սպասարկում:
Տեղամասի աշխատակիցների ընդհանուր թիվը` 51:
Այդ թվում, փականագործ`42 , վարպետ` 4, օպերատոր` 4:
ՙԷյ-Ի-Ջի Սերվիս՚ ընկերությունը 2009-2010 թթ. ձմեռային սեզոնին դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով գազասպառող բաժանորդներին կոչ է անում զգոն լինել գազասպառման համակարգերը շահագործելիս: