“Տիֆոզի” սրճարանների ցանցը
հիմնադրվել է 2005թ. հունվար ամսին Իտալիայի դեսպանատան աջակցությամբ: Մենք
հանդիսանում ենք «Amici d'Italia» հայ-իտալական բարեկամության խմբի լիիարավ անդամ:
Այսօր «Տիֆոզին» քաղաքամայր Երևանի
միակ սպորտային սրճարանն է, որտեղ Դուք կարող եք վայելել համեղ կերակրատեսակներ և
միաժամանակ հետևել աշխարհում տեղի ունեցող գրեթե բոլոր հետաքրքրաշարժ սպորտային
միջոցառումներին` հատուկ տեղադրված հեռուստացույցների և NTV+ ալեհավաքի շնորհիվ:
Մեր պիցցան, համանման կերակրատեսակներ պատրաստողների շրջանում իրավամբ
համարվում է լավագույնը: Նշենք նաև, որ առաջին պիցցան պատրաստել է Իտալիայի
դեսպանատան առաջին քարտուղար Թոնի Մորին:
“Տիֆոզի” սրճարաններում մատուցվող պիցցաները պատրաստվում են
իտալական ավանդույթներով, բացառապես իտալական բարձրորակ մթերքներից և
հարավիտալական բաղադրատոմսերով: Մեզ մոտ գործում է նաև առաքման
ծառայություն: (51-92-92, 51-95-95)