“Տիֆոզի” սրճարանների ցանցը հիմնադրվել է 2005թ. հունվար ամսին Իտալիայի դեսպանատան աջակցությամբ: Մենք հանդիսանում ենք «Amici d'Italia» հայ-իտալական բարեկամության խմբի լիիարավ անդամ: Այսօր «Տիֆոզին» քաղաքամայր Երևանի միակ սպորտային սրճարանն է, որտեղ Դուք կարող եք վայելել համեղ կերակրատեսակներ և միաժամանակ հետևել աշխարհում տեղի ունեցող գրեթե բոլոր հետաքրքրաշարժ սպորտային միջոցառումներին` հատուկ տեղադրված հեռուստացույցների և NTV+ ալեհավաքի շնորհիվ: Մեր պիցցան, համանման կերակրատեսակներ պատրաստողների շրջանում իրավամբ համարվում է լավագույնը: Նշենք նաև, որ առաջին պիցցան պատրաստել է Իտալիայի դեսպանատան առաջին քարտուղար Թոնի Մորին: “Տիֆոզի” սրճարաններում մատուցվող պիցցաները պատրաստվում են իտալական ավանդույթներով, բացառապես իտալական բարձրորակ մթերքներից և հարավիտալական բաղադրատոմսերով: Մեզ մոտ գործում է նաև առաքման ծառայություն: (51-92-92, 51-95-95)